Википедия: свободная энциклопедия

3 дек. 2016 г.

Նելլի Գևորգի Դանիելյան (1978, հունիս 29, Երևան), հայազգի նկարչուհի, Հայաստանի նկարիչների միության անդամ, Ռուսաստանի Դաշնության նկարիչների միության անդամ, ՅՈւՆԵՍԿՕ-ի նկարիչների միջազգային ֆեդերացիայի անդամ, Մոսկվայի միջազգային ֆիտոկոլաժիստների ստեղծագործական ասոցացիայի համանախագահ[1]

Picto infobox artiste.png Նելլի Դանիելյան
Nelli Danielyan.jpg
Ծնվել է 1978, հունիս 29
Ծննդավայր ՀՀ, Երևան
Ազգություն Հայ
Քաղաքացիություն Ռուսաստան Ռուսաստան
Կրթություն Նաղաշ Հովնաթանի անվան արվեստի համալսարան, Խ. Աբովյանի անվան Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի կերպարվեստի բաժին
Ուշագրավ աշխատանքներ «Սեր,որ տալիս է կյանք»[2]
Կայք http://www.nellydanielyan.com
Բովանդակություն [թաքցնել]
1 Կենսագրություն
2 Պատկերասրահ
3 Ցուցահանդեսներ
4 Ծանոթագրություններ
5 Աղբյուրներ
6 Տես նաև
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նելլի Դանիելյանը ծնվել է 1978 թվականին Երևանում։ 1996 թվականին ավարտել է Նաղաշ Հովնաթանի անվան արվեստի համալսարանը, նկարիչ-դեկորատորի մասնագիտությամբ։ 1999 թվականին ավարտել է Խ. Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի կերպարվեստի բաժինը` նկարչության և դեկորատիվ կիրառական արվեստի ուսուցչի որակավորմամբ: 2002 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է, իսկ 2004 թվականից՝ Ռուսաստանի Դաշնության նկարիչների միության և ՅՈւՆԵՍԿՕ-ի նկարիչների միջազգային ֆեդերացիայի անդամ։ 2008 թվականին ստեղծագործությունների օրիգինալ մոտեցման, գեղարվեստական տարրերի կիրառման ու ծաղկանկարչական կոլաժներում նորարական գաղափարների համար արժանացել է «Բյուրեղապակյա ծաղիկ» մրցանակի։ 2009 թվականին Մոսկվայում կայացած «Ծաղկային էսքիզներ» միջազգային չորրորդ ցուցահանդեսում՝ մշակութային արժեքների սեղծման, տարածման և պահպանման համար արժանացել է պատվավոր ոսկե մեդալի ու դափնեկրի կոչման։ 2009 թվականին պարգևատրվել է «Գեղեցկության մագիստրոս» հասարակական ճանաչման պատվավոր մրցանակով` Մոսկվա քաղաքում պատանի սերնդին հայրենասիրական, գեղագիտական և մշակութային դաստիարակությանն աջակցելու համար: 2009 թվականիից Մոսկվայի միջազգային ֆիտոկոլաժիստների ստեղծագործական ասոցացիայի համանախագահն է։ 2013 թվականին մասնակցել է գերմանացի ճարտարապետ-դեկորատոր Գրեգոր Լերշի սեմինարին: 2015 թվականին Մոսկվայում արժանացել է «Աստղ-2015» մրցանակի` արվեստի նոր տեսակի` ծաղկանկարչական կոլաժի զարգացման,աջակցության համար:


Նելլի Դանիելյանը Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի հետ։
2015 թվականին որակավորման կուրսեր է անցել «ԱյԹի» տեղեկատվական տեխնոլոգիաների ինստիտուտում`Մոսկվա քաղաքում։ 2016 թվականին որակավորման բարձրացման կուրսեր է անցել Մոսկվայի «Սեպտեմբերի մեկ» մանկավարժական համալսարանում։ 2015 թվականից համարվում է Դոլգոպրուդնի քաղաքի մանկական «Ծիածանային աշխարհ» նկարչական ստուդիայի հիմնադիր-գեղարվեստական ղեկավար: Նրա աշխատանքները գտնվում են տարբեր երկրների պատկերասրահներում։ 2016 թվականի ամռանը Նելլի Դանիելյանը և Աստղիկ Հակոբյանը «Վերադարձ» խորագրով բարեգործական ցուցահանդեսներով ներկայացան Հայաստան։ Նելլի Դանիելյանի հոգևոր թեմայով ստեղծագործությունները ցուցադրվեցին Հայաստանի բնության պետական թանգարանում, Գորիսում[3], Սիսիանում, Վանաձորում, Գյումրիում, Ծաղկաձորում և Օշականում: Նկարչուհիները մեկական աշխատանք նվիրեցին այն քաղաքի պատկերասրահներին՝ որտեղ տեղի ունեցան ցուցահանդեսներ։ Ցուցահանդեսի հասույթը տրամադրվեց Քառօրյա պատերազմում վիրավորված զինվոր՝ Շանթ Ղազարյանի ընտանիքին[4]: 2016 թվականին Մոսկվայի շրջանի նահանգապետի կողմից «Բարի սիրտ» անվանակարգում արժանացել է «Наше Подмосковье - 2016» դափնեկրի կոչմանը[5][6]։ 2016 թվականին արժանացել է պատվո շքանշանի միջազգային ֆիտոկոլաժիստների ստեղծագործական ասոցացիայի կողմից՝ կազմակերպությանը ակտիվ մասնակցության համար։ Նույն թվականին Ռուսաստանի Դաշնության կրթության և գիտության նախարարության հրամանով անցել է որակավորում և արժանացել կերպարվեստի և արվեստի պատմության առաջին կարգի ուսուցչի կոչման, Դոլգոպրուդնի քաղաքում: Նելլի Դանիելյանը 1993 թվականից մասնակցում է հանրապետական և միջազգային ցուցահանդեսների։ Ունի երկու զավակ՝ Կարլենն ու Գևորգը։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Նելլի Դանիելյան նկարները.jpg

Նելլի Դանիելյանը Սիսիանում ցուցահանդեսի ժամանակ.jpg

Նելլի Դանիելյանի նկարները.jpg
Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]
1993, Միջազգային ցուցահանդես Մոսկվայի «Մոբյուս» ցուցասրահում՝ նվիրված Երեխաների պաշտպանության միջազգային օրվան։
1997, Երևան, Հանրապետական ուսանողական ցուցահանդես Հայաստանի նկարիչների միության ցուցասրահում՝ նվիրված Կանանց միջազգային օրվան։
1998, Քաղաքային ցուցահանդես Երևանի Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը։
2002, Երևան, Հանրապետական ցուցահանդես Հայաստանի նկարիչների միության ցուցասրահում՝ նվիրված Հաղթանակի օրվան։
2002, Երևան, Հանրապետական ցուցահանդես Հայաստանի նկարիչների միության ցուցասրահում՝ «Արարատ լեռը հայ կերպարվեստում» խորագրով։
2004, Թբիլիսի, Միջազգային ցուցահանդես՝ «Արտ Էքսպո-Արտ Կովկաս 2004»։
2004, Ֆիտոկոլաժիստների հանրապետական ցուցահանդես Մոսկվայի Լրագրողների տանը։
2005, Միջազգային ցուցահանդես՝ «Սալոն 2005», Մոսկվայի Նկարիչների կենտրոնական տանը։
2007-2008, Միջազգային ծաղկային փառատոն՝ «Աշխարհի ծաղիկները», Մոսկվայի Պետական պատմական թանգարանում։
2009, Երևան, Հանրապետական երիտասարդական ցուցահանդես Հայաստանի նկարիչների միության ցուցասրահում։
2009, Ցուցահանդես՝ նվիրված Յարոսլավլ քաղաքի 1000-ամյակին, Յարոսլավի պատմության պետական թանգարանում։
2010, Անհատական ցուցահանդես՝ «Իմ ուղին»,Մոսկվայի «Ֆլորիսսիմա» ցուցասրահում[7]։
2011, Երևան, Միջազգային ցուցահանդես` «Կերպարանափոխում», «Ֆլորիսսիմա» միջազգային գեղարվեստական ասոցացիայի, Հայաստանի նկարիչների միության և Հայաստանում «Ռոսսոտրուդնիչիստվոյի» աջակցությամբ[8][9][10]։
2011, Մոսկվա, Միջազգային ցուցահանդես` «Կերպարանափոխում», «Գոստիննի դվոր» ցուցասրահում։
2012, Վիտեբսկ, Միջազգային ցուցահանդես՝ «Սլավոնական էդյուդներ», նվիրված «Սլավոնական շուկա Վիտեբսկում» միջազգային արվեստի փառատոնին, Գեղարվեստի պետական թանգարանում։
2012, Վիեննա, Միջազգային ցուցահանդես Վիեննա քաղաքի Ռուսական մշակույթի և գիտության կենտրոնում, նվիրված ռուսական օրերին։
2013, Ցուցահանդես՝ «Մոսկվայի հայ նկարիչները» Մոսկվայի Ազգերի տան ցուցասրահում[11][12]։
2013, Նյու Յորք, Միջազգային «Տեսողական արվեստների արտ-սեմինար» Սողոմոն Գուգենհայմի թանգարանում։
2013, Երևան, Երիտասարդական հանրապետական «Մեկական աշխատանքի» ցուցահանդես Հայաստանի նկարիչների միության ցուցասրահում։
2013, Վիտեբսկ, Բարեգործական վարպետության դասեր՝ «Ֆիտոկոլաժների տեխնիկաները» թեմայով Վիտեբսկ քաղաքի մանկատան երեխաների համար՝ նվիրված երեխաների պաշտպանության միջազգային օրվան, պետական մշակույթի և պատմության «Դվին» կենտրոնում [13]։
2013, Մոսկվա, 20-րդ հոբելյանական միջազգային ցուցահանդես՝ Ծաղիկներ/Flowers-IPM 2013,վարպետության դաս-ցուցադրություն` «Գեղանկարչությունը ժամանակակից կոլաժներում»։
2014, Վիտեբսկ, Ռուս-բելոռուսական ցուցահանդես՝ «Գարուն», «Անծանոթուհին», «Կաթիլ»։
2014, Մոսկվա, Ծաղիկներ/Flowers-IPM[14]։
2015, Բրեստ, Միջազգային ֆիտոկոլաժիստների ցուցահանդես և վարպետության դասեր` «Մոնոտիպիե» տեխնիկա թեմայով Բրեստ քաղաքի երեխաների համար, Բրեստի գավառագիտական թանգարանում[15]։
2015, Երևան,Հանրապետական ցուցահանդես` նվիրված Կանանց միջազգային օրվան, Հայաստանի նկարիչների միության ցուցասրահում։
2015, Երևան, «Եռագույնը իմն է» թեմատիկ ցուցահանդես Հայաստանի նկարիչների միության ցուցասրահում[16][17]։
2015, Բարեգործական վարպետության դասեր՝ «Գույնի տեսություն» թեմայով Երևան քաղաքի երեխաների համար, Հայաստանի նկարիչների միության ցուցասրահում[18]։
2015, «Հիշում եմ և պահանջում», միջազգային ցուցահանդես նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, Մոսկվայի Հայ Առաքելական Եկեղեցու առաջնորդարանի ցուցասրահում։
2015, Յուժնո-Սախալինսկ, Միջազգային 6-րդ փառատոն «Սախալինի ծաղիկները» Գեղարվեստի թանգարանում։
2015, Մոսկվա, Միջազգային ցուցահանդես Մոսկվայի միջազգային ֆիտոկոլաժիստների ասոցացիայի ստեղծման 15-ամյակի առթիվ։
2016, Մոսկվա, Ցուցահանդես` «Կանգ առ, ակնթարթ, դու չքնաղ ես…» Ռուսաստանի հայ կանանց միության հովանավորությամբ՝ Կանանց միջազգային օրվա առթիվ, «PunTo ArTe» պատկերասրահում[19]։
2016, Մոսկվա, Ամենամյա միջազգային ցուցահանդես՝ «Անծանոթուհին», Մոսկվայի ժուրնալիստի կենտրոնական տանը[20][21]։
2016, Լոնդոն, «EthnoArtFest» միջազգային փառատոնի հաղթող։