8 фев. 2019 г.

Открылась выставка под названием «Возвращение», доход от которой будет передана раненому солдату.

Բացվեց «Վերադարձ» խորագրով ցուցահանդեսը, որի հասույթը փոխանցվելու է վիրավոր զինվորին

ուլիսի 1-ին Հայաստանի բնության պետական թանգարանում բացվեց «Վերադարձ» խորագրով նկարների ցուցահանդեսը, որի հասույթը տրամադրվելու է քառօրյա պատերազմում վիրավորված զինվոր Շանթ Ղազարյանի ընտանիքին:



«Վերադարձ» խորագիրը, որն ընտրել ենք, մեր հոգու ճիչն է, կանչը: Արդեն երկար տարիներ ապրելով Մոսկվայում՝ ամեն դեպքում մենք երազում ենք այն օրվա մասին, երբ վերջնական կվերադառնանք Հայաստան»,- լրագրողների հետ զրույցում նշեց նկարչուհի, ռեստավրատոր Ասյա Հակոբյանը:



Հարցին, թե ինչու որոշվեց գումարը փոխանցել հենց Շանթին ու իր ընտանիքին, նկարչուհին ասաց, որ ի սկզբանե նպատակ է եղել ցուցահանդեսը նվիրել ապրիլյան քառօրյա պատերազմում վիրավորված զինվորներին, և մի պատահական հանդիպումն առիթ է դարձել հենց Շանթին ընտրելու.



«Մի անգամ ես ու Նելլին քայլում էինք փողոցով և հանդիպեցինք Շանթին: Նա հաշմանդամի սայլակում էր ու շատ բարի աչքեր ուներ: Չկարողացանք անտարբեր անցնել. մոտեցանք, զրուցեցինք: Նա չէր խոսում չարացած, նա խոսում էր հպարտությամբ, որ վտանգել է կյանքը, կորցրել է առողջությունը՝ հանուն հայրենիքի պաշտպանության, ու ասում էր, որ դա կանի ևս մեկ անգամ, եթե դրա կարիքը լինի: Մենք մտածեցինք՝ եթե ուզում ենք օգնել զինվորին, ուրեմն ինչո՞ւ ոչ Շանթը: Ի դեպ՝ ցուցահանդեսը լինելու է նաև Հայաստանի մի շարք այլ քաղաքներում՝ Գորիս, Սիսիան, Վանաձոր, Գյումրի, Օշական և այլուր»,- ասաց տիկին Հակոբյանը:



ՌԴ նկարիչների միության անդամ Նելլի Դանիելյանն էլ իր հերթին նկատեց՝ յուրաքանչյուր հայ պետք է գիտակցի, որ հայրենիքը սկսվում է իրենից. «Ապրելով օտար երկրում՝ մենք չէինք կարող անտարբեր անցնել ապրիլյան քառօրյա պատերազմի կողքով: Ապրումները, որ ունեցանք, իսկապես շատ ծանր էին, բառերով նկարագրելն անհնար է, և մեր ցուցահանդեսի հիմնական նպատակն է այդ պատերազմում վիրավորված զինվորին՝ Շանթ Ղազարյանին օգնելը:



Ինքս աշխատում եմ տարբեր ոճերում, տարբեր ժանրերում՝ սկսած գեղանկարից, վերջացրած հին ավանդական կարպետով և գոբելենով: Այս անգամ հայրենիք եմ բերել հոգևոր թեմաներով արված աշխատանքներ, իսկ տեխնիկան՝ բատիկ»,- հավելեց նա: